Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Ուենդի Մորթըն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա նշել է Բրիտանական դեսպանության նոր գրասենյակի բացման առթիվ արված թվիթերյան գրառման մեջ:

«Շատ ուրախ էի այսօր պաշտոնապես բացել Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ հաստատելով, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ մեր ժողովուրդների միջև կապերը կարող են է՛լ ավելի ամրապնդվել»,- նշել է Մորթընը: