Բենզինը կրկին թանկացել է

Հայաստանում բենզինի գինը շարունակում է աճել։ Եթե նախորդ օրերին Պրեմիում տեսակի բենզին կարելի էր գնել 500-ից 520 դրամով, այսօր այն տարբեր լցակայաններում արժե 530-540 դրամ։ Ռեգուլյար տեսակի բենզինը 500 դրամից դարձել է 510-520 դրամ։

Իսկ դիզվառելիքը՝ 480 դրամից դարձել է շուրջ 500 դրամ։ Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համեմատ՝ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինը թանկացել է 43․1 %-ով, իսկ դիզվառելիքը՝ 42,6 %-ով։