Օգտագործվում են մեծ թվով դիվերսիոն խմբեր․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ներկայացնելով մարտական գործողությունների աշխարհագրությունը, Հովհաննիսյանն ասաց որ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել հայկական զինված ուժերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։

Ըստ Հովհաննիսյանի, կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր», -ընդգծեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի, Հայկակ Արշամյանի և Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը:Briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan, Hayastan All-Armenian Fund Director Haykak Arshamyan and Varuzhan Avetikyan, executive director of Armenia’s Soldiers Insurance Fund:https://youtu.be/aGQlj69BQCEБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна, Исполнительного директора Всеармянского фонда «Айастан» Айкака Аршамяна и директора Фонда страхования военнослужащих Варужана Аветикяна.https://youtu.be/sCZf0n5eNrI

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, October 21, 2020