Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ հետաձգվել է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության մի շարք խաղեր հետաձգվել են կորոնավիրուսի  պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Football Italia-ն: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենովա», «Պարմա»-ՍՊԱԼ  և «Սասոուլո»-«Բրեշիա» խաղերը: Դրանք կկայանան մայիսի 13-ին:

Ավելի վաղ որոշում էր կայացվել այս հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականի: