Երևան-Բավրա ճանապարհին «Suzuki»-ն գլորվել է ձորը. կա երեք զոհ, մեկ վիրավոր

Երևան-Բավրա ճանապարհին «Suzuki»-ն գլորվել է ձորը. կա երեք զոհ, մեկ վիրավոր
Երևան-Բավրա ճանապարհին «Suzuki»-ն գլորվել է ձորը. կա երեք զոհ, մեկ վիրավոր

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) և Վահե Վ.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները դիերը մոտեցել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Լուսանկարը՝ Shamshyan.com