Շատ ստոմատոլոգներ հեռանում են Հայաստանից

Շատ ստոմատոլոգներ հեռանում են Հայաստանից
Շատ ստոմատոլոգներ հեռանում են Հայաստանից

Այս տարվա հունվարից «Արտոնագրային վճարների մասին» օրենքով ստոմատոլոգիական կլինիկաների համար սահմանված հարկերը ոլորտի մասնագետների արտագաղթի պատճառ են հանդիսացել: Մարզերում և Երևանում այս փուլում փակվում են ստոմատոլոգիական կլինիկաները, իսկ մասնագետներն արտագաղթում են: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը` նշելով, որ ցավալին այն է, որ երիտասարդ մասնագետներն են արտագաղթում:

«Կլինիկաները փակում են, կռեսլոներն են փակում, այսինքն` կրճատումներ են անում: Օֆիցիալ տվյալներ չունեմ, բայց նման իրավիճակ է: Փաստացի կան մասնագետներ, որոնց ես գիտեմ, արդեն մեկնել են երկրից` ընդհուպ ատամնատեխնիկներ, բժիշկներ: Չեմ կարող ասել, թե արտագաղթողներն ինչ տոկոս են կազմում, բայց փաստն այդպիսին է: Հատկապես երիտասարդությունն է գնում, ինչը շատ ցավալի է»,- ասաց Լազեր Եսայանը:

Հարկերի բարձրացման արդյունքում բարձրացել են նաև ծառայության գները: Լազեր Եսայանի տեղեկացմամբ` որոշ կլինիկաներ գները բարձրացրել են 20-30 տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ