Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրին։

«Երեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը»։

Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով»: