Հուրգադայում հանգիստն ընդհատելու կոչը վերաբերում է միայն A&R Tour-ի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին

Հուրգադայում հանգիստն ընդհատելու կոչը վերաբերում է միայն A&R Tour-ի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին
Հուրգադայում հանգիստն ընդհատելու կոչը վերաբերում է միայն A&R Tour-ի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հուրգադայում հանգիստն ընդհատելու և հուլիսի 29-ի չվերթով Հայաստան վերադառնալու Եգիպտոսի դեսպանության հորդորը վերաբերում է միայն «A&R Tour» տուրօպերատորի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին:

«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն «A&R Tour» տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,- նշվում է արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

Ավելի վաղ դեսպանությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվևրթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

Վերոհիշյալ տեղեկությունը վերաբերում է A&R տուր օպերատորի ուղևորներին։

Հայտնում ենք, որ ՀՀ դեսպանության «ԹԵԺ ԳԻԾԸ» կվերսկսի գործել հուլիսի 27-ին Եգիպտոսի ժամանակով ժամը 09:00-ից։

ՀՀ դեսպանության e-mail.
[email protected]»