ՀՀԿ-ն բռնազավթել է մեր երեխաների ապագան․ մանկապարտեզներ են սեփականաշնորհվել․ Բաբաջանյան. տեսանյութ

Հազարավոր երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, որովհետև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում Հանրապետական կուսակցության կողմից ոչ միայն մեր պետությունն է բռնազավթվել, այլ նաև մեր երեխաների ապագան։

Այս մասին ԱԺ-ում «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը քննարկելու ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Հարյուրավոր մանկապարտեզներ են սեփականաշնորհվել։

Գագիկ Բեգլարյան, Սամվել Ալեքսանյան, Աղվան Հովսեփյան, Կամո Արեյան, Մհեր Սեդրակյան, Մանվել Գրիգորյան, Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձինք, սրանք այն մարդիկ են, և դրանցից գուցե շատ այլք, որ սեփականաշնորհել են և դրանով խորտակել մեր զավակների երջանիկ ապագա ունենալու իրավունքը»,- նկատեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։