Հայաստանն Ադրբեջանին 5 գերիների դիմաց վերադարձրել է մեկին

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», – ասել է Մուրադովը:

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: