Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն

Երեկ՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն:

Այս մասին հայտնում են կուսակցությունից՝ ներկայացնելով լուսանկարներ երեկոյից:

Դրամահավաք-երեկոյին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի քանի տասնյակ պաշտոնատար անձինք՝ նախարարներ, խորհրդականներ, կառավարության անդամներ, կուսակցականներ: