Եվրոպայում աստիճանաբար թուլացնում են կարանտինային սահմանափակումները․ Լուսանկարներ

Ապրիլի կեսերից Եվրոպայի մի շարք երկրներ որոշել են աստիճանաբար թուլացնել կարանտինային սահմանափակումները, որոնք ընդունվել էին շուրջ մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց կորոնավիրուսի պանդեմիայի մասին։

Օրինակ՝ Գերմանիայում և Իտալիայում թույլատրվել է աշխատել ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանք վաճառող խանութներին, այլ նաև մյուս առևտրային կետերին։

РБК-ն ներկայացրել է ֆոտոռեպորտաժ՝ որ երկրում ինչ փոփոխություններ են կատարվել։

Դանիայում բացվել են վարսավիրանոցները

Գերմանիա․ Բեռլինի գիմնազիաներից մեկում ավագ դպրոցականները պատրաստվում են քննություններին

Իտալիա, գրախանութ Հռոմում․ Ապրիլի 14-ին իշխանությունների որոշմամբ մի շարք ձեռնարկություններ սկսել են աշխատել, այդ թվում՝ գրախանութները

Լեհաստան, այգի Վարշավայում․ Ապրիլի 20-ից իշխանությունների որոշմամբ բացվել են այգիներն ու անտառները