Երևանի Արին բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել

Մայիսի 13-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին բերդի 3/21 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 15։52-ին։ Շինության տանիքում (1000 քմ) այրվել է ջերմամեկուսիչ շերտը (30 քմ) և ջերմահարվել՝ շերտի 5 փաթույթ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։