ԿԸՀ-ն կքննարկի Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն համապատասխան հարցը կքննարկի հունիսի 10-ի հերթական նիստում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: