Աջակցություն՝ ուղղված պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին

Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամը մեկնարկում է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված ևս մեկ նախաձեռնություն:

Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ջանքերի շնորհիվ կստեղծվեն մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Մասնակիցը դառնալով իրենց նախընտրած դասընթացների՝ ծրագրի շահառուները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատաշուկայում ինտեգրման գործընթացում: