93 ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: