Եթե նոր որոշում չլինի` դպրոցներում դասերը կվերսկսվեն երկուշաբթի օրվանից․ Factor.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համավարակով պայմանավորված դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգվել էր ևս մեկ շաբաթով: ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Factor.am-ին հայտնեց, որ դեռևս չկա նոր որոշում, ըստ որի, դպրոցներում արձակուրդը կրկին կերկարացվի:

«Կա հին որոշումը, որով էլ առաջնորդվում ենք: Ըստ դրա` դպրոցները կվերաբացվեն երկուշաբթի օրվանից»,- ընդգծեց խոսնակը: Հարցին` իսկ քննարկումներ կա՞ն արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ, Մելիքբեկյանը նշեց, որ մինչ այս պահը չեն եղել:

Հիշեցնենք, որ բուհերը ևս, քովիդով պայմանավորված, մինչև նոյեմբերի 15-ը անցել են հեռավար ուսուցման: