«Սասնա ծռերի» գործով Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման. նա դատարանում կալանավորվեց. տեսանյութ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց անփոփոխ թողնել « Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը:

ՀՀ վերաքննիչ դատարանը միայն «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի մասով բեկանեց վճիռը՝ բավարարելով դատախազության բողոքը. ըստ այդմ՝ նա մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով ու դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։

Այս գործով, հիշեցնենք, 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև նույն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Արմեն Բիլյանը դատարանում կալանավորվեց: «Տրամադրությունս մարտական է», -հայտարարեց Բիլյանը:

Տեսանյութը՝ Factor.am-ի