Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանն Facebook-ում և Twiiter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու մասին:

Պոլսահայ հայտնի մտավորականը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատանը կազմակերպված համեստ արարողությամբ հարգելի Դեսպան Պարոն Ֆադեյ Չարչօղլյանից ստացա:

Մեկ անգամ ևս հպարտություն զգացի, որ մաս եմ կազմում աշխատասեր և խաղաղասեր մի ազգի: Այն ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել լոկ իր աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նաև բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ արժանանամ այս պատվին»։

Հիշեցնենք, որ ազատախոհ մտավորականը հայտնի է իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գրքով, որով խստորեն քննադատում էր թուրքական պետությանը: Նիշանյանը Թուրքիայում ենթարկվել է քաղաքական հետապնդումների:

Ապօրինի շինարարություն իրականացնելու շինծու մեղադրանքով դատպարտվել էր 17 տարվա ազատազրկման։ 3.5 տարի բանտում անցկացնելուց հետո նրան հաջողվել էր փախուստի դիմել և ապաստան գտնել Հունաստանում։ Այժմ Սևան Նիշանյանը ապրում է Հունաստանում և վերջերս նաև ամուսնացել է։

Աղբյուր`    Ermenihaber.am