ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար
ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել:
Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ,
ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ
թեստավորման պահանջ-խմբ.)»,-ասել է Ավանեսյանը:
Նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա: «Հավաքագրում ենք փորձը, թե
կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն և երկու շաբաթվա ընթացքում արդեն
նախնական նախագիծը կունենանք»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը շեշտեց, որ մեծաթիվ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի
տարածման առումով վտանգավոր են, և պետք է նման պահանջը գործի նաև համերգների,
ռեստորանների համար:
Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն
ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ:
Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները
գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման
բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության
առաջնային պահպանման բժշկի կողմից:
Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է
հոկտեմբերի 14-ից: