ԵՄ ստվերային զեկույց. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

ԵՄ ստվերային զեկույց. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
ԵՄ ստվերային զեկույց. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ստվերային զեկույց է ներկայացրել Եվրամիությանը` մանրամասն հիմնավորելով, որ Հայաստանի կառավարությունը Գործընկերության և համագործակցության համաձայնագրի գործողությունների պլանի շրջանակներում չի ապահովել մի շարք անհրաժեշտ պայմաններ:
Դրանով կառավարությունը ձախողել է Եվրամիության հետ առավել սերտ համագործակցություն սկսելու համար նախապայման հանդիսացող առանցքային հարցերի կարգավորումը, որոնցից են, ի թիվս այլնի`

իր միջազգային պարտավորությունները չհարգելը,

պետությանը տրված հսկայական դրամաշնորհային ծրագրերում կոռուպցիոն ռիսկերը,

Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտմամբ բնապահպանական ՀԿ-ներին դատարան դիմելու իրավունքից զրկելը,

գյուղացիների մասնավոր սեփականության իրավունքը ոտնահարելը,

հանքարդյունաբերության հետևանքով առաջացող բնակչության առողջապահական խնդիրները արհամարհելը,

բնապահպանական օրենսդրության բացը,

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեխանիզմների բացակայությունը և այլն:

Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am