Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, Սերժ Սարգսյանը չէր մասնակցում նիստին։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին տեղեկացերց, որ Սերժ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, այդ պատճառով չի ներկայացել։
Փաստաբանը դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ։ Դատարանը հարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը, նիստը հետաձգվեց։