Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել է. Factor

Պաշտպանության նախարարությանը զենք մատակարող ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը, որ հայտնի է Պատրոն Դավո մականունով, ձերբակալվել է: Այս մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Գալստյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այն արդեն քննվել է, և դատավոր Ժորա Չիչոյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Սա նշանակում է, որ Գալստյանն արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի, սակայն պաշտպանը մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում: