Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ․ ՊՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: 

Հայկական կողմից կորուստներ չկան: