Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչը նույն համայնքում գտնվող Ռուբերտ Շահգելդյանի առանձնատան ննջասենյակում հայտնաբերել է վերջինիս դին

2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս. Ծատրյանը նույն համայնքում գտնվող Ռուբերտ Շահգելդյանի առանձնատան ննջասենյակում հայտնաբերել է վերջինիս դին՝ բռնության հետքերով:

ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալված է։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննություննը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։