Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու | Նախախորհրդարան

Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու | Նախախորհրդարան
Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու | Նախախորհրդարան

«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով […]

«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով քեսապցիներին օգնելու հարցում համայն հայության գործուն մասնակցության կարևորությունը՝ Վահան Բադասյանը նշեց.

«Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի և Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն թող միանան իմ կոչին և իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:

http://www.youtube.com/watch?v=-sadhUo1lz8