Հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ

Հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ
Հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«2019 թվականի մայիսի 9-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում վեց հիվանդի ներարկվել է «Ավաստին» դեղանյութ, որի հետևանքով նրանց տեսողությունը վատթարացել է և նրանք վիրահատվել են: 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում զննում իրականացնելու նպատակով:

Արդյունքների մասին կտեղեկացնենք վարչական վարույթի ավարտին»: