Թրամփի վարչակազմը սահմանափակումներ է մտցնում չինական նոր ռոբոտների և ինվերտորների նկատմամբ

Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումներ է ներկայացրել չինական արտադրության մարդանման և չորսոտանի ռոբոտների, ինչպես նաև էներգետիկ ինվերտորների ներմուծման դեմ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը դա բացատրում է ազգային անվտանգության ռիսկերով և ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների պաշտպանությամբ։

ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի՝ FCC-ի պնդմամբ՝ նման սարքերը կարող են ստեղծել կիբեռանվտանգության ռիսկեր, մատակարարման շղթաների խոցելիություն և սպառնալիք կարևոր ենթակառուցվածքների համար։

Սահմանափակումները վերաբերում են այն մոդելներին, որոնք դեռ չեն թողարկվել շուկա, սակայն FCC-ն կարող է վերանայել նաև արդեն հաստատված մոդելների վաճառքի թույլտվությունները։

Չինաստանի դեսպանությունը Վաշինգտոնում ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել չինական ընկերություններին «վարկաբեկելը» և պատժամիջոցներով սպառնալը։ Reuters-ը նշում է, որ ռոբոտների արգելքը կարող է հատկապես ազդել չինական Unitree ընկերության վրա։