Փրկարարները ծննդաբերող կնոջը 3 կմ տարել են պատգարակով

Փրկարարները ծննդաբերող կնոջը 3 կմ տարել են պատգարակով
Փրկարարները ծննդաբերող կնոջը 3 կմ տարել են պատգարակով

Երեկ` փետրվարի 21-ին ժամը15-ի սահմաններում տեղեկություն էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնաբքի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ էր:

Մեկ ժամ անց փրկարարները հասել էին նշված գյուղերի խաչմերուկ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կմ տարածությունը հաղթահարել էին ոտքով: Պարզվել էր, որ 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ էր տեղափոխել ծննդատուն: Նրան պատգարակով հասցրել են խաչմերուկ, որտեղից էլ մասնավոր ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:

© Medialab.am