Դալադաշի տարածքից բռնկված անտառային հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Սյունիքի մարզի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Սեպտեմբերի 16-ից Մեղրի համայնքի Ղալադաշի տարածքից բռնկված անտառային հրդեհը դեռ չի հաջողվում մարել։ Հրդեհը ծագել է «Արեւիկ» ազգային պարկից ու տարածվել մոտակա անտառներով։ Մինչեւ այս պահը մոտավոր 400 հեկտար տարածք է վառվել։

Հրդեհաշիջման աշխատանքների 4-րդ օրն աշխատանքները շարունակվում են իրականացվել ուղղաթիռով։

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան․ «Արդեն 5-6 օր է, տեղյակ եք, ինչ է կատարվում այստեղ։ Արդյունքները գոհացուցիչ չէին։ Ցեմենտով պարկերը բարձվում են ուղղաթիռը, եւ դրանք նետվում են հրդեհի օջախների վրա։ Մեղրի համայնքի բնակիչներն էլ, ով ինչով կարողանում է, օգնում է։ Արդեն 4-րդ ուղերթն է պատրաստվում։ Մոտավոր հաշվարկներով 400-500 հա տարածք է վառվել»»։