Ջուլֆալակյանին քաղաքապետարանում փոխարինել է մարմնամարզության հավաքականի անդամը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանին այդ պաշտոնում փոխարինելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը:

Ջուլֆալակյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: