Այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները. Պարետ

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները:

Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:

Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք»:

https://www.facebook.com/tigran.avinyan/photos/a.2084815798489496/2440943872876685/?type=3&theater