Էդուարդ Շարմազանովի պատասխանը Ծովինար Նազարյանին

Էդուարդ Շարմազանովի պատասխանը Ծովինար Նազարյանին
Էդուարդ Շարմազանովի պատասխանը Ծովինար Նազարյանին

Hraparak.am-ում ներկայացվել էր լրագրող Ծովինար Նազարյանի խոսքը, ուր նա դիմելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ասում էր. «Էդիկ ջան, եթե դու շարունակես էս ոգով եւ թույլ տաս, որ քո կուսակցությունն ու պետությունը էսպես շարունակի, չմոռանաս, որ մի օր հերթը քեզ էլ կհասնի, չէ՞ որ դու էլ ես փոքրամասնության ներկայացուցիչ՝ ծագումով հույն ես՝ ինչքան էլ գրես «հայերիս նկարագիրը», եւ դու նույնքան իրավունքներ ունես էս երկրում, ինչքան հայերը, եզդիները, նույնասեռականները, աթեիստները, առաքելականները, հաշմանդամները եւ մնացածը՝ փոքրամասնություն լինեն թե մեծամասնություն: Էդիկ ջան, խնդրում եմ, սթափվիր, քանի ուշ չի: Դու չես կարող ֆաշիստանալ»: Հրապարակմանը արձագանքել է էդուարդ Շարմազանովը:

«Իմ վաղեմի բարեկամ Ծովինար Նազարյանին

Ծովինար ջան, ծանոթացա հրապարակային արձագանքիդ իմ դիրքորոշման վերաբերյալ: Խորապես ափսոսում եմ, որ քո լայնախոհությունն էլ է տեղի տվել եւ ոմանց նման թյուրիմացության մեջ ես հայտնվել:

Ծովինար ջան, իրավացի ես, ես չեմ կարող “ֆաշիստանալ”, քանի որ քրիսոտնյա եմ: Այս դեպքում անտեղի է ֆաշիզմին հղում անելը, քանի որ իմ կարծիքը, որը կա ու կմնա նույնը այս հարցի վերաբերյալ, բխում է իմ քրիստոնեական սկզբունքներից:

Իսկ քրիստոնեությունը հանդուրժողականության գագաթնակետն է, Արարիչն անսահման սեր է եւ այդ սերը հավասարապես բաշխում է բոլորին` անկախ նրանից շնացող են մարդիկ, թե հավատացյալ:

Ուզում եմ հավատալ, որ տարիներն իմ բարեկամի արժեհամակարգը չեն սասանել եւ եթե դեռ հավատարիմ ես քրիստոնեական արժեքներին, որոնք այնքան համամարդկային են, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդալ:

“Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից” /Առակ. 24:24/. Սողոմոնի իմաստությունն այնքան տեղին է ասված:

Հատուկ քեզ համար մի քանի հիշեցում Աստվածաշնչից.

Հին Կտակարան

… Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է /Ղևտ. 18:22/։

… Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13)։

Նոր Կտակարան

Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։

Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27/։

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն /Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21/։

Աստված բոլորիս պահապան

Էդուարդ Շարմազանով

© Medialab.am