Իզաբելլա Աբգարյան. «Այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ, որ ի՞նչ անի»

Իզաբելլա Աբգարյան. «Այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ, որ ի՞նչ անի»
Իզաբելլա Աբգարյան. «Այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ, որ ի՞նչ անի»

«Իշխանությունները հիմա իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած վստահ եմ, հետեւում են հանրահավաքին եւ մտածում՝ այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ որ ի՞նչ անի: Պատասխանենք, մենք այստեղ ենք, որ պետություն ստեղծենք, որովհետեւ դուք չկարողացաք ստեղծել:

Այս երկիրը մե՛րն է: Հայաստա՛ն»,- Ազատության հրապարակում հայտարարեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Ըստ նրա, հիմա իշխանություններն ուզում են իմանալ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցներն ինչ ծրագրեր ունեն. «Կասենք՝ մենք պետականամետ նպատակ ունենք, այստեղ ենք կառուցելու երկիր, որտեղ կեղծարարները, օրինախախտները բանտերում են լինելու, իսկ անարդարացի դատապարտվածները բանտերում են լիենելու: Մենք կառուցելու ենք երկիր, որտեղ բոլորը հավասար են ՀՀ օրենսդրության առջեւ: Մենք այստեղ ենք, որ ՀՀ քաղաքացին կարողանա քրտինք թափելով հոգա իր ընտանիքի հոգսերը եւ չթողնի հեռանա երկրից:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/05/211301/