Հակառակորդի կրակոցից զոհված կապիտանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել հուլիսի 27-ին հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետմահու պարգևատրման հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշված է հրամանագրում: