1 զոհ, 4 վիրավոր. ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Դեկտեմբերի 13-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 69-ամյա ուղևոր Սասուն Զուռնաչյանը մահացել է, իսկ 41-ամյա վարորդը, 38-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21074»-ի 30-ամյա վարորդն ու 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն: