Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են Արցախում հայտնաբերված պայթուցիկների ոչնչացումը

Արմենպրես

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները:

Վերջին մեկ օրում զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկաներ, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցնելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։

Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող: