Բաքուն 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով. «Ազատություն»

Ադրբեջանը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Բաքուն չի հստակեցնում՝ արդյո՞ք համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ բացել Աղդամի ճանապարհը:

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել է, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից։

«Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայազգի բնակչության կողմից», – ասել է Ասլանը։