«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպման համար հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի», – նշվում է որոշման մեջ։