Որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը, այսօր ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: