ՔՊ-ն Գյումրիում կուսակցության տարածքային կառույց է ստեղծել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

«Սիրելի ՜ Գյումրեցիներ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։

Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։

Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը՝ խորհրդի քարտուղար»,-ասված է Սարուխանյանի գրառման մեջ։