«Հայոց հայրենիք» կուսակցությունը եւս դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքների հետ կապված

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Այդ մասին տեղեկանում ենք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ 16։15 – ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։