Բաքվում երբ ցուցարարները մտան Ազգային Ժողովի շենք, սկսեցին վանկարկել ՊՆ ղեկավարի անունը, իշխանությունները վախեցան և արագորեն ճնշեցին ցույցը․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Գնալով ավելի հստակ է, որ ադրբեջանական իշխանությունները արտաքին քարոզչական նպատակներով թույլ տվեցին, ավելին իրենք հրահրեցին նման ցույցի կազմակերպումը Բաքվում։ Սակայն, երբ որոշ ցուցարարներ կարողացան մտնել Ազգային Ժողովի շենք, սկսեցին վանկարկել ՊՆ ղեկավարի անունը, իշխանությունները վախեցան հետագա ընթացքից և արագորեն ճնշեցին ցույցը՝ ջրցան մեքենաներով, մահակներով և ռեզինե փամփուշտներ կիրառելով։

Ես տարիներ շարունակ Ադրբեջանով զբաղվելով՝ ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան խորն է արմատացած հակահայկականությունը և ինչ արագ միավորող գործոն է հարևան երկրի հասարակության համար։ Իսկ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը էլ ավելի է խորացնում ատելությունը մեր հանդեպ։

Մեր ապրելու իրավունքը զիջման ենթակա չէ և վերջ! Փառք Հայոց բանակին, որը պաշտպանում է մեզանից յուրաքանչյուրի խաղաղ ապրելու իրավունքը։

Գնալով ավելի հստակ է, որ ադրբեջանական իշխանությունները արտաքին քարոզչական նպատակներով թույլ տվեցին, ավելին իրենք…

Posted by Tatev Hayrapetyan on Tuesday, July 14, 2020