Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,5 հազարի. Al Jazeera

Հոկտեմբերի 7-ից հակամարտության էսկալացիան սկսվելուց հետո Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11,5 հազար մարդ, ավելի քան 29 հազարը` վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը կազմել է 11 180, այդ թվում՝ 4 609 երեխա: