Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։

Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։