Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը

Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը:

Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ը:

Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Վթարավերականգնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- հայտնում են ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: