Սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակ դպրոցներում ու մանկարտեզներում․ Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։

«Վիճակը մտահոգիչ է:

201 դպրոցի ու մանկապարտեզի մոնիտորինգ ենք իրականացրել Երևանում ու մարզերում՝ ջրի և սանիտացիայի հասանելիության վիճակը պարզելու նպատակով: Բոլոր հաստատություններն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ծրագիրը սկսել ենք 2017 ու ավարտել 2018 թվականին:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիոն անկախ մարմինն է:

Այսօր հրապարակեցի արտահերթ զեկույց (հայերեն ու անգլերեն լեզուներով)»:

Զեկույցի հայերեն տարբերակը՝ այստեղ