ՏՄՊՊՀ-ն շաքարավազի ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով վարույթ է հարուցել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարույթ է հարուցել շաքարավազի ոլորտում հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Շաքարավազի հետ կապված հստակ պատկերացումներ ունենք, որ մեր ուսումնասիրությունների արդյունքում ստացված ինքնարժեքից ցածր է այն վաճառվում խոշոր սուպերմարկետում կամ առևտրային ցանցում: Հիմա վարույթ ենք հարուցել, որպեսզի հասկանանք, թե դա ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»,- ասաց Գևորգյանը: