Առնվազն 399 ամերիկացի զինծառայող է վիրավորվել Իրանի հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Հոքինսին։
Հոքինսի տվյալներով՝ վիրավորներից 354 զինծառայող արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը։ Ամերիկացի զինվորականների շրջանում պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 13 է։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ կապված նավերի համար։
Ապրիլի 8-ի գիշերը Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանի շտապ բժշկական օգնության կազմակերպության տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին կողմերը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ մի շարք տարաձայնությունների պատճառով համաձայնության չեն հասել։ Առաջիկայում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև կարող է նոր հանդիպում տեղի ունենալ։



















