Դատարանն ազատ արձակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն

Դատարանն ազատ արձակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն
Դատարանն ազատ արձակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։

Դատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց և այնտեղից վերադառնալուց հետո մերժել է քննիչի միջնորդությունը և Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։

Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, ով օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: